Բաժիններ՝

«Նա կարծես «վատ» ուսուցիչ լինի»․ Լևանդովսկին՝ Կլոպի մասին

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կիսվել է Դորտմունդի «Բորուսիայում» մարզիչ Յուրգեն Կլոպի հետ աշխատելու իր հիշողություններով:

«Յուրգենի հետ ամեն ինչի մասին կարելի էր խոսել: Ես կարող էի վստահել նրան: Նա ընտանեկան մարդ է և կարեկցում է այն ամենին, ինչ կատարվում է ձեր անձնական կյանքում:

Ինձ համար նա  նման էր երկրորդ հոր: Նա նաև նման էր «վատ» ուսուցչի: «Վատ»՝ բառի լավ իմաստով: Ո՞ր ուսուցչին եք ավելի լավ հիշում: Ոչ թե նրան, ով պարզեցրեց ձեր կյանքը և ձեզանից ոչինչ չէր սպասում, այլ նրան, ով խստորեն վերաբերվում էր ձեզ, որը ձեզ վրա ճնշում էր գործադրում և փորձում էր ձեզանից ստանալ լավագույն արդյունքները: Չէ՞ որ այդպիսի ուսուցիչը ձեզ ավելի լավը դարձրեց: Կլոպն այդպիսին էր:

Նա չէր բավարարվում միջակներով, նրան միայն գերազանցիկ ուսանողներ էին պետք: Եվ նա դա քեզանից ոչ թե իր համար էր պահանջում, այլ քո անձի համար:

Նա ինձ շատ բան սովորեցրեց: Հասնելով «Բորուսիա»՝ ես ցանկանում էի ամեն ինչ անել հնարավորինս արագ, օրինակ՝ մեկ հպումով ուժեղ փոխանցում կատարելու համար: Նա ինձ խորհուրդներ տվեց։ Դա դեմ էր իմ էությանը, բայց շուտով ես սկսեցի ավելի հաճախ գոլ խփել»,- ասել է Լևանդովսկին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս