«Մեր սահմանապահ զորքի վերակարգերն էնտեղ կանգնած են, հսկում են. չեն կարող թույլ տալ, որ մոտենան տներին». Շուռնուխ համայնքի ղեկավար

Այսօր ֆեյսբուքյան օգտատերերից Բելլա Լալայանն իր էջում գրել էր, որ թուրքն արդեն Շուռնուխում հայի տանը թեյ է խմում, ռեպորտաժ անում: 168.amի հետ զրույցում, սակայն, Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը նշեց, որ տեղյակ չէ այդ տեսանյութից ու հնարավոր է՝ ապատեղեկատվություն լինի:

Հակոբ Արշակյանը չհերքեց լուրերը, որ թուրքն արդեն Շուռնուխում է ՝ հիշեցնելով հունվարի 5-ին Շուռնուխի թաղամասերից մեկում ադրբեջանցիների հաստատումը․ «Ադրբեջանցին արդեն գյուղում է.  հունվարի 5-ից արդեն տեղակայված է գյուղի ներքևի թաղամասում», սակայն հարցին, թե հնարավո՞ր է՝ ինչ-որ մեկի տանը մտնեն-թեյ խմեն, պատասխանեց. «Չէ հա, ո՞նց կարող է նման բան լինել»:

Շուռնուխ համայնքի ղեկավարից հետաքրքրվեցինք, թե այն թաղամասում, որտեղ բնակիչներն ազատել էին 12 տները, արդյո՞ք արդեն ադրբեջանցիներ են բնակություն հաստատել ։Ի պատասխան, նա նշեց. «Նրանք բնակություն չեն հաստատել, ուղղակի  տեղակայել են իրենց դիրքը, իրենց վրանները, զինվորականներն են»:

«Մեր սահմանապահ զորքի վերակարգերն էնտեղ կանգնած են, հսկում են. չեն կարող թույլ տալ, որ մոտենան տներին»,- հավելեց Հակոբ Արշակյանը:

Տեսանյութեր

Լրահոս