Pfizer-ով պատվաստվելուց հետո ԱՄՆ-ում բժիշկը մահացել է
ԱՄՆ-ում բժիշկը մահացել է Pfizer պատվաստանյութով պատվաստվելուց երկու շաբաթ անց: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է բժշկի կինը:
Ինչպես տեղեկացրել է Հայդի Նեկելմանը, նրա 56-ամյա ամուսինը՝ Գրեգորի Մայքլը պատվաստվել է դեկտեմբերի 18-ին և մահացել է 16 օր անց:
«Իմ կարծիքով, նրա մահը 100 տոկոսով կապ ունի պատվաստանյութի հետ: Այլ բացատրություն չկա»,- ասել է Նեկելմանը:
Նրա խոսքով՝ Մայքլը միշտ ակտիվ ապրելակերպ է վարել, չի ծխել, միայն շատ հազվադեպ ալկոհոլ է օգտագործել: Բացի դրանից, կինը նաև հայտնել է, որ առողջականը ստուգելու ժամանակ նրա մոտ չի հայտնաբերվել ոչ մի հիվանդություն: