Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ ցրտեր են սպասվում
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա հաջորդ շաբաթ կներթափանցեն անոմալ սիբիրյան սառնամանիքներ: «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին հայտնել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի աշխատակից Եվգենի Տիշկովեցը:
«Ամենահետաքրքիրը հաջորդ շաբաթ է, երբ սկսվում է արկտիկական օդային զանգվածների ներթափանցումը, ջերմաստիճանի ֆոնը շատ ուժեղ կփոխվի, կլինի անոմալ ցածր, և մենք կհայտնվենք իսկական սիբիրյան ձմռան պայմաններում»,-ասել է նա:
Օդերևութաբանի տեղեկություններով հունվարի 11-ին օդի ջերմաստիճանն առավոտյան կնվազի մինչև -15…-20, իսկ ահա կեսօրին սպասվում է -12…-17: Հաջորդող օրերին սպասվում է -20…-25, տեղ-տեղ նույնիսկ կանխատեսվում է -27: Նա նշել է, որ նման ցրտեր չեն եղել ինչպես նախորդ տարի, այնպես էլ դրան նախորդող ձմռանը: