Ամբողջ զորքին տրամադրել բևեռային հանդերձանք

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդաչու, ավիացիոն ոլորտի կառավարիչ Հակոբ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ամբողջ ֆեյսբուքը լցված է սառցակալած ծառերի գեղեցիկ ֆոտոներով:

Մեծ կասկածներ ունեմ, որ սահմանին, առանց նոր շինությունների, բաց տարածքում հերթապահող զինվորները այս ցրտի ու սառույցի գեղեցկության հանդեպ ունեն նմանատիպ, էսթետիկական մոտեցում:

Դեռ 2 ամիս առաջ, Նոյեմբերի սկզբին փորձել եմ վարչապետի խորհրդականներից մեկի միջոցով առաջարկս հասցնել այդ ժամանակ դեռևս գլխավոր խորհրդական, այժմ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին, իսկ 1-2 օր ավելի ուշ` անձամբ եմ ներկայացրել ԱԻՆ նախարարի տեղակալին:

Իսկ առաջարկս շատ պարզ է` ամբողջ զորքին տրամադրել բևեռային հանդերձանք: Որը թույլ է տալիս քնել բաց երկնքի տակ մինչև -45*C, իսկ շարժվելիս` մինչև -60*C ջերմաստիճանների դեպքում:

Մենք արդեն կորցրել ենք մի սերնդի գենոֆոնդի զգալի մասը:

Այս ձմեռ կարող ենք կորցնել ավելին:

Հուսով եմ ինչ որ բան արվում է այդ ուղղությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս