«Կամ, որպես կապիտուլացված ղեկավար, պետք է հանձնի ամբողջ Սյունիքը, կամ Հայաստանը շատ մոտ ապագայում պատերազմելու է Սյունիքի համար»․ Արտակ Զաքարյան

«Հետաքրքիր մարդիկ ենք մենք։ Ամերիկայի խառնաշփոթով այնպես ենք տարվել, որ կարելի է մտածել, մեզ մոտ ամեն բան կարգին է։ ԱՄՆ-ը և մյուսները, առանց մեզ էլ իրենց հարցերը կլուծեն։

Շատ մոտ ապագայում, մեր տարածաշրջանում բախտորոշ իրադարձություններ են տեղի ունենալու, որից երկիրն անվնաս, նույնիսկ որոշ առումով շահեկան դուրս բերելու համար, մեզ նորմալ կառավարություն է պետք։
Մենք հիմա մի գերխնդիր ունենք. ամեն գնով փոխել Նիկոլին ու իր այլանդակված կառավարությանը, որը ձեռնտու է միայն ադրբեջանին։

Այլ հարցերի, մանր-մունր ներքաղաքական ինտրիգների, Նիկոլի համար իշխանություն ձգձգող մանևրների ժամանակ մենք չունենք։ Որովհետև՝ Նիկոլի հետ, Հայաստանն ամբողջովին տրորված և ուժաքամված է լինելու։ Սա ենթադրություն չէ, սա մեր աչքի առաջ, քայլ առ քայլ, ամեն օր տեղի ունեցող փաստեր են։ Լրջանալ ու վճռական գործի անցնել է պետք։

Վստահ եմ, որ եթե ընդդիմությունը մի քանի հստակ գործողություններով հանդես գա, հազարավոր մարդիկ ինքնաբուխ միանալու են Հայաստանը փրկելու (բառիս բուն իմաստով փրկելու) գործին։

Նիկոլին պետք է ասել. «…դու Հայաստանին պետք չես, Հայաստանը քո կարիքը չունի։ Բոլոր հնարավոր վնասները մեր երկրին արդեն հասցրել ես, և մենք չենք ցանկանում վերջնականապես կործանվել։ Մենք սխալվել ենք, որ քեզ հավատացել ենք, և պատրաստ ենք, գոնե հիմա ուղղել մեր սխալը»։

Նիկոլի իշխանության գալու (զավթելու) հարցում շատերս ունենք մեր սխալները. մասնավորապես՝ թույլ տվողները, աջակցողները, հավատացողները, քվեարկողները, գովաբանողները, համագործակցողները և այլն։ Բայց կյանքում յուրաքանչյուր սխալ ունի ուղղվելու հնարավորություն, քանի դեռ ուշ չէ։

Խայտառակ կապիտուլյացիայից ու Արցախի մեծ մասը ծախելուց հետո, շատ մեծ է հավանականությունը, որ Նիկոլը մեզ ներքաշելու է նոր ռեգիոնալ պատերազմի մեջ։ Դա այսօր արդեն երևում է շատ պարզ։

Կամ, որպես կապիտուլացված ղեկավար, պետք է հանձնի ամբողջ Սյունիքը, կամ Հայաստանը շատ մոտ ապագայում պատերազմելու է Սյունիքի համար։ Այս ամենից խուսափելու միակ ձևը՝ կապիտուլացվաց և ադրբեջանին հպատակված Նիկոլից օր առաջ ազատվելն է։

Այլապես, երբ Հայաստանը որպես ինքնուրույն պետություն, այլևս գոյություն չունենա, Նիկոլն ինքն է հրաժարական տալու, և քմծիծաղով հեռանա՝ թքած ունենալով յուրաքանչյուր «հպարտ քաղաքացու» գոյության վրա։

Ցավն այն է, որ մեր Ազգի մեծ մասը շատ լավ հասկանում է այս պարզ ճշմարտությունը, բայց ամեն մեկը մի պատճառ գտնում է պայքարի դուրս չգալու համար։

Մեկին նախկինները դուր չեն գալիս, մյուսին՝ միտինգի ելույթները, երրորդին՝ թեկնածուները, չորրորդին՝ եղանակը, հինգերորդին՝ միտինգի բեմում կանգնածներից ոմանք և այլն։ Այս մտածելակերպը փակուղի է, որից տուժելու ենք բոլորս՝ մեկ առ մեկ։

Նիկոլը հասցրել է ցույց տալ, որ ամենավախկոտ կերպարներից է, որը սեփական կաշին փրկելու համար պատրաստ է ամեն ինչի։ Եթե մի երկրի ղեկավար, սեփական վախերի դիմաց պատրաստ է հողեր հանձնել, այդ ղեկավարից վաղուց պետք է ազատված լինեինք։

Մեր բոլորի ամոթն ու խայտառակությունն է, որ 2020թ. նոյեմբերի 10-ից առ այսօր Նիկոլը դեռևս զբաղեցնում է վարչապետի կաբինետը, այլ ոչ թե քննչական մեկուսարանը»։

 

Հետաքրքիր մարդիկ ենք մենք։ Ամերիկայի խառնաշփոթով այնպես ենք տարվել, որ կարելի է մտածել, մեզ մոտ ամեն բան կարգին է։ ԱՄՆ-ը…

Posted by Artak Zakaryan on 2021 թ. հունվարի 6, չորեքշաբթի

 

Տեսանյութեր

Լրահոս