
Ռուսաստանում կորոնավիրուսի 24.217 նոր դեպք է հաստատվել

Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի 24 հազար 217 նոր դեպք է հաստատվել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տարածած հաղորդագրությունում:
Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը 3 մլն 308 հազար 601 է: Վարակի հետևանքով մինչ օրս մահացել է 59 հազար 951 մարդ: Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից առողջացել է 23 հազար 55 հոգի, առողջացածների ընդհանուր թիվը 2 մլն 685 հազար 723 է: