Մթերքներ, որոնք համարվում են չափազանց օգտակար, իրականում այդպիսին չեն
Ամերիկացի փորձագետներ Վանեսա Ռիսետոն և Թամար Սեմուելսը բացահայտել են, որ որոշ սննդամթերքներ, որոնք համարվում են չափազանց օգտակար, իրականում այդպիսին չեն։ Այս մասին հայտնում է News Mail.RU–ն:
Օրինակ, ըստ նրանց՝ մեղրը կամ ագավայի օշարակը չի կարելի համարել ավելի օգտակար, քան սովորական շաքարավազը: Դրանցում առկա է նաև շաքար, որը ոչնչով լավը չէ սովորական շաքարից:
«Շաքարավազը մնում է շաքարավազ: Ի վերջո, շաքարի պարզ տեսկաներն օրգանիզմի կողմից ընկալվում են միևնույն ձևով»,- ասել է սննդաբանը:
Մասնագետները նաև նշել են, որ ցածր յուղայնությամբ բոլոր մթերքները չէ, որ օգտակար են:
«Պարզապես օգտագործեք ճարպի նորմալ բաժին: 8 բաժակ ջուր խմելը ՝ որպես ամենօրյա կանոն, առասպել է: Պահանջվող ջրի քանակը մեծապես որոշվում է անձի քաշից: Այսպիսով, մեծահասակների մեծ մասը պետք է օրական խմի մոտ 2 լիտր ջուր: Այնուամենայնիվ, հարկ է հիշել, որ ջրի այս ծավալի նկատելի մասը օրգանիզմ է մտնում սննդի և տարբեր խմիչքների (թեյ, սուրճ, ապուր, մրգեր, բանջարեղեն) միջոցով: Եվ սննդաբանները կասկածի տակ են առնում նաև սրտի համար կարմիր գինու բացառիկ օգտակարությունը: