Շուռնուխում իր տունն այրողն արդեն երրորդ անգամ պատերազմի մասնակից՝ Արարատն էր․ Իրինա Յոլյան

Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էսօր Շուռնուխում իր տունը այրողը արդեն երրորդ անգամ պատերազմի մասնակից Արարատն էր` բոլորին հայտնի Աշխարհապետը։ Ինձ միշտ թվացել է, եթե ունես կամքի ուժ ու պատրաստ ես գնալ մինչև վերջ, ուրեմն կարող ես հաղթել:

Պարզվում է` այդքան էլ այդպես չէ։ Պատերազմի օրերին Աշխարհապետը միշտ ամենաշատն էր ոգևորում, որ գալիս էր համայնքապետարան բոլոր դռները բացում էր, բոլորին ջերմ բարևում ու միշտ հարցնում էինք` հը ի՞նչ կա, մի գոտեպնդող բան պիտի ասեր ու հումորն էլ անպակաս էր։

Էսօր տագնապ կար ձայնի մեջ, հիասթափություն ու մեծ ցավ։ Խառը, դաժան իրականությունից սիրտդ լցվում է։

Սովորաբար միշտ ապագան է անհանգստացնող, բայց հիմա մտածում եմ` ինչպիսի՞ն կլիներ մեր ներկան»։

Էսօր Շուռնուխում իր տունը այրողը արդեն երրորդ անգամ պատերազմի մասնակից Արարատն էր` բոլորին հայտնի Աշխարհապետը։ Ինձ միշտ…

Posted by Irina Yolyan on Monday, January 4, 2021

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031