«Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին խստագույն գաղտնիության պայմաններում ուղարկել են Բաքու». Միքայել Մինասյան
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր տելեգրամ ալիքում գրում է.
«Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արմեն Աբազյանին՝ վերջինիս ադրբեջանցի գործընկերոջ ու նիկոլական իշխանության՝ ադրբեջանական կողմի հետ շփումներ ունեցող մի շարք այլ կասկածելի անձանց հետ, Փաշինյան-Ալիև հունվար 11-ին նախատեսված հանդիպման շեմին, խստագույն գաղտնիության պայմաններում, ուղարկում են Բաքու:
Նրա առաջ խնդիր է դրված գրավոր ձևակերպել ու ամրագրել այն բոլոր ամոթալի զիջումներն ու կորուստները, որոնք արդեն արվել են բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, ինչպես նաև պարտավորություններ վերցնել հաջորդ զիջումների համար:
Բոլոր նիկոլականներին, այդ թվում նաև այդ ԱԱԾ տնօրենին հիշեցնեմ, որ ձեր իշխանության արդյունքում մենք կորցրել ենք Հայրենիք:
Ձեր արկածախնդրության արդյունքում զոհվել են հազարավոր հայրենասերներ, իսկ Բաքվում պահվում են մեր տղաները, որոնց մեզ չեն վերադարձնում անգամ ձեր ստորագրած խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթից 2 ամիս անց:
Այրվեք դժոխքում, անասուններ…»: