
Մոսկվայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների նվազագույն ցուցանիշը հոկտեմբերի 28-ից ի վեր

Մոսկվայում մեկ օրում կորոնավիրուսով վարակման նոր 3 851 դեպք է գրանցվել, դա նվազագույն ցուցանիշն է հոկտեմբերի 28-ից վեր: Ընդհանուր առմամբ, ՌԴ մայրաքաղաքում հայտնաբերվել է 824 979 վարակակիր, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, մեկ օր առաջ Մոսկվայում գրանցվել է 5 452 հիվանդ։ Նոր դեպքերի աճը, շտաբի տվյալներով, կազմել է 0,47 տոկոս։
Մեկ օրում ՌԴ մայրաքաղաքում կորոնավիրուսի պատճառով մահացել է 77 մարդ, ապաքինմամբ դուրս է գրվել 6 114 հիվանդ։
Ամբողջ ընթացքում բուժվել է 645 923 մարդ, 11 433-ը մահացել է։ Ներկայումս ՌԴ մայրաքաղաքում շարունակում է բուժումը 167 623 մարդ: