Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 10 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ. News.am
Որոնողական աշխատանքների արդյունքում նախօրեին հայտնաբերվել է 10 մարմին: Այս մասին այօր՝ հունվարի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։
«5 աճյուն դուրս է բերվել Ֆիզուլիից, 4 աճյուն` Հադրութից, 1-ը՝ Մարտունուց: Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութում և Ֆիզուլիում»,- հավելեց Հունան Թադևոսյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում