Թուրքական ազգայնական մամուլում անհանգստացել են Ֆրանսիայից հնչած հերթական «հակաթուրքական» հայտարարության համար, որն արվել է Ֆրանսիայի խորհրդարանի ու Եվրախորհրդարանի պատգամավոր Թիերի Մարիանիի կողմից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
NEWS.am-ի հարցմանն այն մասին՝ արդյոք ՀՀ Զինվաժ ուժերից զորացրվել է քաղաքացի Աշոտ Նիկոլի Փաշինյանը, որի զորակոչման վերաբերյալ հայտարարվեց հոկտեմբերի 8-ին, ՀՀ Պաշտպանության նախարարությունը փոխանցել է հետևյալ բովանդակությամբ պատասխան։
Իրանը գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը կարձագանքի ծրագրերի համաձայն:
«Կապիտուլյացիայից հետո Օպերայի հրապարակում և ՀՀ տարբեր շրջաններում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես եկան նախկին քաղաքական գործիչները, որոնք այդքան էլ մեծ համակրանք չվայելելով հայ ժողովրդի մոտ՝ կարծես թե, փոխանակ օգնեին այդ գործընթացին, ինչ-որ տեղ հանրության մեջ առաջացրեցին վախ, վախ, որը ներշնչվել էր մեր ժողովրդին միգուցեև ոչ արդարացի, ոչ մարդասիրական նախկին իշխանությունների գործունեության պատճառով»,- ասաց միջազգայնագետը՝ հավելելով, որ գույները խտացվել են նաև մեծ մասամբ Նիկոլ Փաշինյանի ու նրա շրջապատի միջոցով, ովքեր հանրությանը վախեցնում էին, թե իշխանության են գալիս թալանչիները, գողերը, ահաբեկիչները:
Արցախի Հանրապետության դեմ 2020թ. աշնանը սանձազերծված պատերազմի արդյունքում արձանագրվել է պետական կառավարման համակարգի ճգնաժամ: Այս մասին ասված է Արցախի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» և «Արդարություն» կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ:
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը դեկտեմբերի 29-ին, տեղական ժամանակով ժամը 15:19-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 11:19-ին) գրանցել է հյուսիսային լայնության 45.41⁰ և արևելյան երկայնության 16.30⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Խորվաթիա Պետրինյա քաղաքից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 6.4 մագնիտուդով երկրաշարժ:
Այսօր Սոչիում կայացավ ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակներում գործող ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 8-րդ նիստը, որը նախապատրաստում է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը եկող տարի։
Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը:
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Սկզբում արցախցի 5 ընտանիք կար այս տանը, հետ վերադարձան, ես երեխաներիս հետ մնացի այստեղ: 30.000 դրամ վարձ եմ վճարում, և տանտերը մինչև մարտ ժամանակ է տվել, որպեսզի դուրս գամ: Չգիտեմ, թե ինչ անեմ: Մայրս է մոտս եկել ապրելու, ժենգյալով հաց ենք պատրաստում, որ մի քիչ գումար կարողանանք աշխատել: Տալիս եմ սուպերմարկետին՝ կա՛մ վաճառվում է, կա՛մ՝ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անուշ Աբաղյանը:
Անձնակազմի տեսական գիտելիքները ստուգելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով 1-ին զորամիավորման զորամասերից մեկում, հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ, անցկացվել է մասնագիտական պարապմունք:
«Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր- տնօրեն, Արցախի զոհված հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 30-ին ժամը 18:00-ին Բագրատունյաց 44/2 հասցեում գտնվող «Հավերժություն» սգո սրահում տեղի կունենա որդու՝ Մենուա Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունը:
Հաջորդ տարին մարդկությունը պետք է նվիրի կորոնավիրուսի համավարկի հաղթահարմանը եւ դրա հետեւանքներից ապաքինմանը:
«Ես ներկայացրի «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիրքորոշումը՝ դա հետևյալն է․ մենք առաջարկել ենք, որ վարչապետը տա հրաժարական, խորհրդարանն ընտրի նոր վարչապետ, ձևավորվի անցումային կառավարություն այն ուժերից, որոնք կոնսենսուս ունեն տվյալ վարչապետի թեկնածուի վերաբերյալ, կառավարությունում ընդգրկվեն մասնագետներ, որոնք իրենց ոլորտներում հաջողության հասած մարդիկ են, երկրի ներքաղաքական անկայունությունը կայունացնենք և նախապատրաստվենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այդ ընթացքում քննարկելի է նաև, եթե կարիք լինի, Սահմանադրության մեջ փոփոխություների հարցը, ինչի մասին մի քանի անգամ խոսել ենք:
«Հայ ազգային կոնգրես»-ն (ՀԱԿ) ապատեղեկատվություն է համարում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն առ այն, որ, ի թիվս այլ քաղաքական ուժերի, ՀԱԿ-ը, պատրաստ է քաղաքական իրավիճակի քննարկումներին, որոնց վերաբերյալ առաջարկ է արել ՀՀ վարչապետ Փաշինյանը։
Իրանում դեկտեմբերի 29-ին սկսվել են կորոնավիրուսի դեմ սեփական արտադրության պատվաստանյութի փորձարկումները կամավորների վրա:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Ազգային ժողովում ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Լրագրողների հարցերին, թե ինչու կարճ տևեց հանդիպումը և ինչ քննարկեցիք՝ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Հանդիպումը երկար տևել չէր կարող: Ասեցի իմ դիրքորոշումը. ինչ ասել եմ հրապարակային, նույնն ասեցի վարչապետին, որ այսօր այս իրավիճակից երկիրը հանելու համար անհրաժեշտ է իր հրաժարականը՝ միակ ելքը դա է:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ:
«Երեկ ԱԺ շրջակայքում քաղաքացիների օրինական բողոքի գործողությունների ժամանակ եղան առանձին պատգամավորներ, որ մոռացան, որ իրենք ժողովրդի կողմից ընտրյալ են, մոռացան, որ ժողովրդի ներկայացուցիչ են, ու վերադարձան իրենց խուլիգանական ակունքներին՝ խուլիգանի պես պահելով քաղաքացիների նկատմամբ, հետո միանգամից սկսեցին ասել, թե գիտե՞ք՝ ճնշումներ են գործադրվում, գիտե՞ք՝ բռնություն է գործադրվում, մոռանալով, որ իրենք են խուլիգանը, որ իրենք են իրենց խուլիգանի պես պահել, մոռանալով, որ նրանք ԱԺ պատգամավոր են»,- ասաց Մանուկյանը:
«Այ տղա, հիմա քո դեմ ելել է հայ ազգը՝ իր հայրենիքի տերը». Գերասիմ Վարդանյան
Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին, որտեղ երեկ ադրբեջանցիները տեղադրել էին «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակը, ժամեր առաջ Երևանից գնացող մեքենաներին թույլ չեն տվել անցնել ճանապարհով՝ նշելով, որ այնտեղ Որոտան գյուղն է, որն ադրբեջանական գյուղ է, հետևաբար՝ հայերն իրավունք չունեն մտնելու ադրբեջանական գյուղ:
Այսօր Հայրենիքի փրկության շարժումը երթ անցկացրեց դեպի Հատուկ քննչական ծառայություն: ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, դիմելով ՀՔԾ աշխատակիցներին, հնչեցրեց գործող կառավարության մի շարք անդամների և անձամբ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու, ապա՝ կալանավորելու պահանջ:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով բարձրացվեցին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին կատարվող վճարումների դրույքաչափերը: Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն` 89 «կողմ» ձայներով:
Քաղաքացիները պատշգամբներից ողջունում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի մասնակիցներին
«Լա՛վ, ախպերներ, ում ձեռքին զենք կա, վերցրեք-եկեք, եկեք մեր հողը, ջուրը պահենք, մերն է ցանկացած քարտեզով, ամեն ինչով մերն է՝ կադաստրի քարտեզով, անտառտնտեսության քարտեզով էլ է մերը, Գենշտաբի քարտեզով էլ, իրենք GPS-ով են եկել-իրենց ռուլիտն անում, եկե՛ք, ժողովուրդ, մենակ չթողնեք մեր ժողովրդին, բոլորիդ կոչ եմ անում՝ եկե՛ք»:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի ավարտին՝ Հատուկ Քննչական ծառայության շենքի առջև, փաստաբան Ամրամ Մակինյանը դիմեց ՀՔԾ աշխատակիցներին.
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում առաջնահերթ հարցերը, որոնցով պետք է զբաղվի ԱՄՆ-ի նոր վարչակազմը. փլվածքները վերականգնելը դյուրին չի լինի, իսկ եկող թիմը պետք է ցուցաբերի ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու հանդիպական ցանկություն, որն այդ աշխատանքին պատրաստ է «փոքր քայլերով»:
Իննսունութ տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ մոդելավորող Պիեռ Կարդենը:
«Առանց հանրաքվեի դնելու՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից տարածքներ են հանձնվում». Արթուր Ղազինյան