Շուռնուխում իրավիճակը լարված է. «Թուրքի ներկայացուցիչն այստեղ հայտարարություն է անում, որ 10 օր առաջ հայտարարված է՝ բնակիչները լքեն իրենց տները»

Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց, որ ընդհանուր մայրուղին փակ է. «Թուրքի ներկայացուցիչն այստեղ հայտարարություն է անում, որ 10 օր առաջ հայտարարված է՝ բնակիչները լքեն իրենց տները, 12 տուն է: Ոչ ոք այդ մասին տեղեկացված չէր. թող մեզ ասեն, ո՞վ էր իմանում դրա մասին: Էս ճանապարհը փակված է, թող մեզ ասեն՝ ո՞վ է տեղյակ եղել այդ տասը օրվա պայմանին ու չի տեղեկացրել ժողովրդին, թող էդ մարդուն բացահայտեն»:

Հակոբ Արշակյանը նաև դիմեց ժողովրդին. «Լա՛վ, ախպերներ, ում ձեռքին զենք կա, վերցրեք-եկեք, եկեք մեր հողը, ջուրը պահենք, մերն է ցանկացած քարտեզով, ամեն ինչով մերն է՝ կադաստրի քարտեզով, անտառտնտեսության քարտեզով էլ է մերը, Գենշտաբի քարտեզով էլ, իրենք GPS-ով են եկել-իրենց ռուլիտն անում, եկե՛ք, ժողովուրդ, մենակ չթողնեք մեր ժողովրդին, բոլորիդ կոչ եմ անում՝ եկե՛ք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս