Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում:
Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի որ Նիկոլ Փաշինյանը շուտով հանդես կգա տեսաուղերձով, մի բան էլ ես հարցնեմ. Երեկ «Իմ քայլը» խմբակցությունը մերժեց ռազմական դրությունը հանելու վերաբերյալ մեր առաջարկը՝ դեմ քվեարկելով նախագծին։
Ֆրանսիական հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռը Երևան կժամանի նոյեմբերի 27-ին:
Գեղամասարի (Սոթք կենտրոնով) համայնքապետը՝ Սոթքի իրավիճակի մասին. ՈՒՂԻՂ
Սոթքի ոսկու հանքի շուրջ խնդիրը կառավարության հերթական ձախողումն է` ապահովելու օտարերկրյա ներդրողների պաշտպանությունը Հայաստանում։ Երկկողմանի համաձայնագրերով Կառավարությունը ունի միջազգային մի շարք պարտավորություններ, օրինակ` երաշխավորելու օտարերկրյա նեդրողների և իրենց ներդրումների լիարժեք պաշտպանությունը և ավտանգությունը։ Այս պարտավորությունը ամգրագրված է թե 2001 թվականի Ռուսաստան-Հայաստան ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնագրով, և թե 2014 թվականի Եվրասիական տնտեսական միության ստեղծման համաձայնագրով։
«Շուտով ՀՀ հետ Ադրբեջանի նոր, մոտ 500 կիլոմետրանոց սահմանում բազմաթիվ նմանատիպ խնդիրներ ենք ունենալու: Հատկապես վտանգավոր է Սյունիքը, քանի որ խորհդրային շրջանում ադրբեջանցիներն իրենց տարածքը մեծացրել են մինչև Գորիս-Կապան ճանապարհ»:
Ու ոչ մեկին չենք կարողանալու համոզենք, որ ազգը դուք չեք։ Դուք թափթփուկ եք։ Ու քանի, որ ձեր թափթփուկ լինելն ավելի տեսանելի էր եղել՝ մեր ծախծված պետությանն էլ վերաբերվելու են որպես դավաճան թափթփուկների բնակավայր։
Իշխանություն չկա՝ ակնհայտ է։ Բայց ոչ իշխանական համակարգերը և լիդերները նույնպես լռում են։ Կա մտավախություն, որ Հայաստանում լրջության պոտենցիալը կտրուկ նվազել է, ինչը պետության համար մեծագույն ռիսկ է։ Սոթքի խնդիրն ունենալու է շարունակություն, որը Հայաստանի համար կենսական ռիսկեր է ստեղծելու։
Մարտական հերթապահության իրականացման նպատակով՝ նոյեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում:
Իրավիճակը Սոթքում ու Սոթքի ոսկու հանքում. ՈՒՂԻՂ
Անկանոն հրաձգության հետեւանքով մեկ մարդ զոհվել, չորսը վերքեր են ստացել ԱՄՆ-ի Նեւադայի նահանգում, երկու կասկածյալներ ձերբակալվել են:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջիկա մեկուկես ժամվա ընթացքում հանդես կգամ հեռուստաուղերձով»:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գեղարքունիքում գյուղացիները բանակցելով ադրբեջանցիների հետ՝ փրկել են կարևոր բլուրներ։ Արագ գտեք այս մարդկանց ու առաջարկեք անցումային իշխանությունում ղեկավարի եւ ԱԳ նախարարի պաշտոններ։
Երեկ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ օգտատերերից մեկը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցույց էր տալիս, թե ինչպես են մի քանի բեռնատար մեքենայով Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղից տեղափոխում մեծ խողովակներ, որոնք ըստ օգտատիրոջ՝ թալանում են, և թալանի հեղինակն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն է։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որպես չեզոք կառույց աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին համաձայնության գալ գերիների փոխանակման հարցում, սակայն որոշումները կայացնում են հակամարտության կողմերը:
Ով էլ ստանձնի երկրի կառավարումը նա պետք է սա լավ գիտակցի և գնա պարտադրված պատերազմին: Ես էլ լինեմ, անելու եմ սա, չենք կարող թեկուզ մեկ հայ թողնել դրանց մոտ:
Թուրքիայի արտգործնախարարությունը (ԱԳՆ) հայտարարություն է տարածել Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» խորհրդատվական բանաձևի ընդունման կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դիմում է միջազգային հանրությանը և վճռականորեն հրավիրում է հատկապես մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպությունների ուշադրությունն այն հիմնախնդրի վրա, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողությունների առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի և դիերի փոխանակման գործընթացները:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է նոյեմբերի 28-ին:
ՌԴ-ի, Իսրայելի քաղաքացի, լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց ե մոտ կատարած այցի մասին և նշել, որ վերջինիս դեռևս երկար վերականգնողական փուլ է սպասվում, սակայն նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում:
Ստեփանակերտում ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակվում են խաղաղ կյանքի վերսկսման աշխատանքները:
Հայաստանում նոյեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1476 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 132 346-ի:
Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ԾԱՆՐ հանցագործությունների քննության բաժնի քննիչներից մեկի կողմից ներգրավվեցի որպես մեղադրյալ (կարգավիճակս կասկածյալից դարձավ մեղադրալ)»:
Այսինքն, եթե այդ անիծյալ փաստաթղթով հանքի զբաղեցրած տարածքի կեսը Ադրբեջանինն է, որը երեկ պաշտոնապես հաստատեց ՊՆ ներկայացուցիչը, նշանակում է՝ սույն անգրագետը հանքի շահագործման ամբողջ նախկին ընթացքը դարձրել է անօրինական։
Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը մասնակցել է Արցախյան պատերազմին, ժամանակին եղել է նաև 1-ին, ապա նաև 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս մնաց Skilling Open 2020 մրցաշարի քառորդ եզրափակչից:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար
ՀՀ Կառավարությունն այլևս անզոր է այս ճգնաժամային պայմաններում ղեկավարել երկիրը ու փաստացի մատնվել է անգործության։ Հարյուրավոր հրատապ կարգավորում պահանջող հարցերին լուծում տալու փոխարեն` կառավարությունը քննարկում է երկրորդական կարգի հարցեր (Օրինակ, Կոմիտասի փողոցում վերգետնյա անցում կառուցելու և այլն)։
Հրապարակային զգուշացրել էի չէ՞, թե ինչ է սպասվելու քո ու քո զինակիցների հետ, եթե սպասարկեք Փաշինյանի ներքաղաքական հետաքրքրությունները։