
«Եթե Ադրբեջանը մեր եղբայրներին, որպես գերեվարված հանի Բաքվի իր հաղթական շքերթին և կամ հետ չվերադարձնի, մենք այլ ելք չենք ունենալու, քան նրա հետ լայնածավալ պատերազմի դուրս գալու». Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե Ադրբեջանը մեր եղբայրներին, որպես գերեվարված հանի Բաքվի իր հաղթական շքերթին և/կամ հետ չվերադարձնի, մենք այլ ելք չենք ունենալու, քան նրա հետ լայնածավալ պատերազմի դուրս գալու:
Մենք չենք կարող համակերպվել, այս ստորացման հետ: Ով էլ ստանձնի երկրի կառավարումը նա պետք է սա լավ գիտակցի և գնա պարտադրված պատերազմին: Ես էլ լինեմ, անելու եմ սա, չենք կարող թեկուզ մեկ հայ թողնել դրանց մոտ:
… մակ, մուկ և այլն, վաղուց սպառել են իրենց, պատերազմի է պետք պատրաստվել, այլ ելք չկա, այլը ստրկացումն ու ստորացումն է:
Ամեն օր Նիկոլի քամակը պահողները էլ ավելի են խորացնում մեր տեսակի ստորացումը և մոտեցնում են նոր ավելի մեծ պատերազմը: Հիշեք, որ դուք առաջին գիծ եք գնալու, ձեր այս պահավածքի համար: Կրկնում եմ, երկրի այս աղետալի վիճակի համար պատասխանատվություն եք կրում ձեր Նիկոլի հետ»:
Եթե Ադրբեջանը մեր եղբայրներին, որպես գերեվարված հանի Բաքվի իր հաղթական շքերթին և/կամ հետ չվերադարձնի, մենք այլ ելք չենք…
Posted by Hovhannes Avetisyan on 2020 թ. նոյեմբերի 26, հինգշաբթի