
Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է նոյեմբերի 28-ին:
Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:
Տոնին Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կմատուցվի Ս. Պատարագ: Ս. Պատարագի սկիզբը` ժամը 10:30-ին:
Այս առիթով դուրս կբերվի և Ս. Պատարագի ընթացքում տաճարում կմնա Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: