ՊՆ-ն մարտի 8-ի քեֆի համար արդեն 7-8 միլիոն է հատկացրել
Yerevan.Today-ին ձեռքի տակ են հայտնվել պետգնումներից խիստ ուշագրավ և գուցե՝ ամոթալի փաստաթղթեր, որոնք փաստում են, թե ինչ ծայրահեղ տարբեր են տրամադրությունները ՊՆ շենքի ներսում՝ բարձրաստիճան սպաների և ՊՆ դարպասների մոտ խմբվող գերիների ծնողների մոտ, որ ամեն օր հավաքվում են այստեղ որդիների մարմինները գտնելու հույսով:
Ըստ աղբյուրի, պարզվում է՝ նախարարության մի խումբ աշխատակիցների այս օրերին հանձնարարված է 250 հոգանոց քեֆի ցուցակ կազմել, մշակել նախընտրելի «բլյուդների» մենյուն․․․ (թանկարժեք ալկոհոլային խմիչքներ, բուժինինա ու ռոքֆոր, 5-6 տեսակի պանրի ճոխ ընտրանի, աղցաններ) և անպայմանորեն չմոռանալ 10 կգ անանասի, 20 տարի հնեցմամբ «Նաիրի» կոնյակների մասին:
Իսկ ամենազավեշտալին ՊՆ քեֆի ցուցակը ամփոփող համերգային ծրագիրն է. պատվիրվել է 8 մենակատար՝ երգիչ-երգչուհիներով 2 ժամով համերգային ծրագիր, որպեսզի զվարճացնեն ՊՆ 250 հոգանոց աշխատակազմին:
Այո, աննորմալ է․ ՊՆ-ում, փաստացի, պատերազմի հետևանքները չեն առաջացրել ծանր տրամադրություններ․ հակառակը, այստեղ պաշտոնյաները մտածում են ճոխ կերակուրներով քեֆ ուրախության մասին և սա այն դեպքում, երբ պատերազմը փաստացի ավարտված չէ, գերիների անհետ կորածների, Սյունիքում սահմանազատման լրջագույն խնդիրը կա ու դեռևս շատ մեծ՝ անլուծելի թվացող բեռ կա այս գերատեսչության ուսերին:
«Հրապարակված պետգնումներով պատվիրակված ծառայությունը կմատուցի երևանյան ռեստորաններից մեկը՝ մարտի 8-ի առթիվ, մոտավոր՝ 7-8 մլն դրամով, 31 սեղան։ Փաստացի գնումն իրականացվել է, և շուտով Yerevan.Today-ը կհրապարակի փաթեթը շահող ռեստորանի անունը»,-գրում է աղբյուրը։