
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են 260 հա տարածք, շուրջ 100 կմ ճանապարհ և բնակելի 434 շինություն. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները ավարտում են ականազերծման աշխատանքները Ստեփանակերտի հյուսիսային հատվածում, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքէջից:
Ինժեներական աշխատանքների ոջ ընթացքում խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են 260 հա տարածք, շուրջ 100 կմ ճանապարհ, 434 բնակելի շինություն:
Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8600 պայթուցիկ առարկա:
Ականազերծման աշխատանքների ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկակական համալիրները, որոնք թույլ են տալիս լեռնային տեղանքում ու եղանակային բարդ պայմաններում ապահովել ականազերծման աշխատանքների բարձր տեմպը: