
Այցելել եմ Ամարասի վանական համալիր և մասնակցել նահատակների հիշատակի հոգեհանգստյան կարգին. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ
Այսօր այցելել եմ Ամարասի վանական համալիր և վանքի պաշտպանների հետ միասին մասնակցել մեր Սուրբ Նահատակների հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին:
Հավատում եմ, որ Արարչին կհասնեն մեր աղոթքները՝ հատկապես պատերազմի ընթացքում անհայտ կորած մեր քաջորդիների փրկության համար» :