
«Սահմանազատման գործընթացին չեմ մասնակցում, թշնամին էլ օդանավակայանի դիմացի բլուրում չի եղել». Կապանի քաղաքապետ

168.am-ն ահազանգ էր ստացել, որ Կապանում սահմանազատումն իրականացնում են ԽՍՀՄ քարտեզով, և այսօրվանից արդեն այդ գործընթացը մեկնարկել է, որին մասնակցում է նաև քաղաքապետը Գևորգ Փարսյանը։ Նշվում էր նաև, որ թշնամուն արդեն նկատել են Կապանի օդանավակայանի դիմաց գտնվող բլուրում։
168.am-ի հետ զրույցում Կապանի քաղաքապետն ասաց, որ այդ ամենն իրականությանը չի համապատասխանում։
«Ես սահմանազատման գործընթացին չեմ մասնակցում, թշնամին էլ օդանավակայանի դիմացի բլուրում չի եղել, այդ ամենն իրականությանը չի համապատասխանում»,- եզրափակեց Կապանի քաղաքապետը։
Հիշեցնենք, որ այսօր 168.am-ի հետ զրույցում Կապանի քաղաքապետն ասել էր, որ դեռ տեղեկություն չունի Կապանի ուղղությամբ Կովսական-Զանգելանից մնացած հատվածը թշնամուն հանձնելու վերաբերյալ շրջանառվող խոսակցությունների մասին։