Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, 15-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 12-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Երևան քաղաքի դեկտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 12.90C (1989 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -14.00C (1994 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 0.70C