Փաշինյանը և նրա ամբողջ շրջապատը պարզապես պետք է անհետանան Երկիր մոլորակից. Արամ Գաբրելյանով
Ռուսական WarGonzo նախագծի հիմնադիր, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ, «Բալթիական մեդիախումբ» հոլդինգի նախագահ Արամ Գաբրելյանովը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է Mediaport թելեգրամյան ալիքում հրապարակված ձայնագրությանը, որում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ալիևի անունից Սերժ Սարգսյանին 5 միլիարդ դոլար է առաջարկում Արցախի 7 շրջաններից հրաժարվելու դիմաց, Սերժ Սարգսյանը մերժում է առաջարկը՝ ասելով ինքը պատրաստ է 6 միլիարդ դոլար տալ Ալիևին, որպեսզի վերջինս հրաժարվի 7 շրջանից.
«Այս ձայնագրության հայտնվելուց հետո Փաշինյանը և նրա ամբողջ շրջապատը, որ նախորդ իշխանություններին մեղադրում էին Ղարաբաղը հանձնելու (վաճառքի) մեջ, պարզապես պետք է անհետանան Երկիր մոլորակից:
Լուկաշենկո. Տո՛ւր նրան (Ղարաբաղի) շրջանները, նա (Ալիևը) կվճարի, նա քեզ առաջին փուլում առաջարկել է 5 միլիարդ։
Սերժ Սարգսյան. Ես նրան տալիս եմ 6 միլիարդ: Թող նա հրաժարվի 7 շրջանից։
Սերժ Սարգսյան. Այս յոթ շրջանի համար 5000 մեր երեխաներից է զոհվել, ես չեմ կարող դրանք տալ։
Հ.Գ. Ամենայն հավանականությամբ, ձայնագրությունն արվել է 2015-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ դեկտեմբերյան գագաթնաժողովի ժամանակ:
Մահապատժի՛ ենթարկել Նիկոլին և Արայիկին։ Օրվա կարգախո՛սը»,- գրել է Գաբրելյանովը։