Բաժիններ՝

Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ մեքենաներով ոստիկանական ուժեր տեղափոխելու մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. հայտարարություն

Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ մեքենաներով ոստիկանական ուժեր տեղափոխելու մասին համացանցում տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարութուն է տարածել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն:

«Մեր անձնակազմը և մեր մեքենաները զբաղվում են բացառապես իրենց լիազորություններից բխող գործունեությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ ավելի վաղ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Հերացի փողոցով անցնող շտապօգնության մեքենայով տեղափոխվել են ոստիկաններ, և պարզաբանման համար դիմել Երևանի քաղաքապետին, առողջապահության ոլորտի համակարգող փոխքաղաքապետին և Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրենին:

Նշենք, որ այդ պահին Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ էին տեղի ունենում: Քաղաքացիները փակել էին քաղաքի որոշ փողոցներ և պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս