Բաժիններ՝

Ստեփանակերտում գործում է 5 դպրոց, ևս 5-ը կվերաբացվի առաջկա շաբաթում

Ներկայումս Ստեփանակերտում գործում են 2-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ և ֆիզմաթ դպրոցները։ Այս մասին տեղեկացրել են Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարությունից:

Առաջիկա շաբաթվա ընթացքում կվերաբացվեն և կգործեն նաև 3-րդ, 4-րդ, 9-րդ, 10-րդ և 12-րդ դպրոցները: Ժամանակավորապես չի գործելու 5֊րդ դպրոցը, որի աշակերտներն, ըստ նախընտրության, կարող են հաճախել 4-րդ ու 8-րդ դպրոցներ, իսկ 6-րդ դպրոցի վերաբերյալ կտեղեկացվի առաջիկայում

: Դասերը վերսկսվել են նաև Ստեփանակերտի բժշկական ու երաժշտական քոլեջներում: Շուշիի Մոզյան արհեստագործական ուսումնարանի աշկերտները կարող են գրանցվել Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանում. առաջիկայում սպասվում է 2 ուսումնարանների միավորում: Դեռևս չեն գործում Ստեփանակերտի երաժշտական ու արվեստի դպրոցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս