Բաժիններ՝

Ծեծել էր 51-ամյա տղամարդուն ու հափշտակել հեռախոսը

Նոյեմբերի 22-ին, ժամը 4.20-ին, շտապօգնությունից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ ստացվեց, որ «գանգուղեղային տրավմա, գանգի դիմային հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել 51-ամյա մի տղամարդ։

Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց և պարզեց, որ նոյեմբերի 22-ին, ժամը 3-ի սահմաններում, Արտաշատի Oգոստոսի 23-ի և Աթարբեկյան փողոցների խաչմերուկում ինչ-որ մեկը ծեծել է տղամարդուն, գրպանից հափշտակել բջջային հեռախոսն ու փախել։

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների անհետաձգելի միջոցառումներով ավազակային հարձակումը նույն օրը բացահայտվեց։

Կարճ ժամանակահատվածում ճշտվեց կասկածյալի ինքնությունը և գտնվելու վայրը։ Հաղորդումը ստանալուց ժամեր անց, ավազակության կասկածանքով, Շահումյան գյուղից ոստիկանություն բերման ենթարկվեց նույն գյուղի 42-ամյա մի բնակիչ։

Նա խոստովանեց կատարածն ու ոստիկաններին ներկայացրեց հափշտակած հեռախոսը։
Նշանակվել են փորձաքննություններ։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Նախապատրաստվում են նյութեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031