Ապօրինի զինամթերք և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց է հայտնաբերվել
Ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղի 39-ամյա մի բնակիչ տանն ապօրինի ռազմամթերք և թմրանյութ է պահում:
Նոյեմբերի 27-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին: Նույն օրը նրա տան բակի զննությամբ տարաների մեջ հայտնաբերվեցին 1800 գրամ դեղնականաչավուն զանգված, ինչպես և նռնակ` պայթուցիչով, տարբեր տրամաչափի 44 փամփուշտ ու պահունակ:
Ըստ 39-ամյա տղամարդու` հայտնաբերված բուսական զանգվածը կանեփ է, քաղել է վայրաճ թփերից և պահել իր օգտագործման համար, իսկ զինամթերքը ձեռք է բերել Արցախի ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: