Բաժիններ՝

Հայաստանի ֆուտբոլի թիմի Ազգերի լիգայի C դիվիզիոնի ենթախմբում հաղթանակի համար ՀՖՖ-ն կստանա 2,25 միլիոն եվրո

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի հաղթանակի համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՈՒԵՖԱ-ից կստանա մոտ 2,25 միլիոն եվրո:

Նույնքան գումար կստանան C դիվիզիոնի մյուս ենթախմբերում հաղթանակ թիմերը` Ալբանիան, Սլովենիան և Մոնտենեգրոն:

A, B, դիվիզիոնների ենթախմբերում հաղթած թիմերը համապատասխանաբար կստնան 3 և 4,5 միլիոն եվրո:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող: Պատմական խաղի միակ գնդակը հեղինակեց Հովհաննես Համբարձումյանը: Խոակին Կապառոսի գլխավորած թիմն իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի B դիվիզիոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30