
119 մլն դրամ՝ Նորակառույց շենքերում բնակարան ստացած վթարային շենքերի բնակիչներին

Այսօր Երևանի ավագանու որոշմամբ փոփոխություն կատարվեց ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 186-Ն որոշման մեջ: Կայացված որոշմամբ նախատեսվում է ավելի քան 119 մլն դրամ տրամադրել չորրորդ աստիճանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան շենքերի (այդ թվում՝ հանրակացարանների) բնակիչներին՝ նորակառույց բազմաբնակարան շենքերում իրենց նվիրաբերված բնակարանների եկամտային հարկը մարելու պարտավորությունը կատարելու համար: