Բաժիններ՝

«Կարմիր խաչը նախատեսում է լրացուցիչ 400-500 աշխատակից ուղարկել ԼՂ»․ ԿԽՄԿ նախագահ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերը հայտարարել է, որ ԿԽՄԿ-ն նախատեսում է լրացուցիչ 400-500 աշխատակից ուղարկել Լեռնային Ղարաբաղ, գրում է ria.ru-ն։

«ՌԲԿ»-ին տված հարցազրույցում Մաուրերը հայտնել է, որ վերջին վեց շաբաթվա ընթացքում կոմիտեն արմատապես փոխել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար առաքելության բնույթը։ Նրա խոսքով՝ ԿԽՄԿ-ում հակամարտության բռնկմանը զուգընթաց հասկացել են, որ «պետք է ավելին անել»։

Նա նշել է, որ պատերազմից առաջ տարածաշրջանում ԿԽՄԿ առաքելության բյուջեն կազմել է 10,96 մլն դոլար, իսկ 2021 թվականին այդ թիվը կհասնի ավելի քան 49,31 մլն դոլարի։

«Այսինքն՝ մենք չորս անգամ կավելացնենք մեր ներկայությունը։ Մենք այնտեղ բավականին քիչ մարդիկ ունեինք։ Այժմ նախատեսում ենք լրացուցիչ 400-500 աշխատակից ուղարկել տարածաշրջան։ Վերջին օրերին արդեն իսկ ավելացրել ենք մեր ներկայությունը»,- հայտարարել է Մաուրերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս