Բաժիններ՝

«Մարդիկ պետք ա իրենց կարծիքը արտահայտելու իրավունքը վաստակեն կրթությամբ, փորձով, ծանր աշխատանքով». Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ու ամենակարևոր բանը, ինչ պիտի անեն հաջորդ իշխանությունները դա հանրության առողջացումն է։ Այդ թունավոր, աղանդավորական ֆանատիզմի հասնող կործանարար ատելությունը, մեդիաանգրագիտությունը, միֆերով և ապատեղեկատվությամբ սնվելը, բնազդների ու կրիտիկական մտածողության բթացումը պիտի շատ ծանր ու բարդ աշխատանքի արդյունքում մաքրվեն։

Ցանկացածը, ով անի որևէ պնդում պիտի դա ապացուցի կամ պատժվի ապատեղեկատվություն տարածելու համար։ Կրի իր խոսքերի համար պատասխանատվություն։ Հանրային տիրությը պիտի մաքրվի հայհոյանքից ու վիրավորանքներից։ Դա չպիտի լինի նորմալ։

Քաղաքական դիսկուրսը պետք ա բարձրանա նորից բովանդակային դաշտ էն հատակից, որտեղ իրեն իջացրեցին վերջին տարիներին։ Ամեն Ջոննի-Բրջոնի չպիտի դառնա թրենդ, թրենդ պիտի լինեն հիմնավորված վերլուծություն անող մասնագետները։

Մարդիկ պետք ա իրենց կարծիքը արտահայտելու իրավունքը վաստակեն կրթությամբ, փորձով, ծանր աշխատանքով։ Stop making stupid people famous»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս