Ստեփանակերտի բնակչության էլեկտրամատակարարումը կատարվում է 35/10 կվ ենթակայաններով. խնդրում ենք խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան՝ վթարներից խուսափելու համար. Արցախի էկոնոմիկայի նախարարություն

Հարգելի հայրենակիցներ, հրետակոծության հետևանքով Ստեփանակերտ քաղաքը սնուցող 110 կվ ենթակայանը վնասված է և այժմ բնակչության էլեկտրամատակարարումը կատարվում է 35/10 կվ ենթակայաններով: Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ հայտնում է Արցախի Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը:

«Խնդրում ենք Ձեզ խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան՝ էլեկտրական ցանցի գերծանրաբեռնվածությունից և վթարներից խուսափելու համար՝ մինչև էլեկտրական ցանցի ամբողջական վերականգնումը», ասված է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30