Բաժիններ՝

Նշվել են ամենապատվաբեր մասնագիտությունները Ռուսաստանում

Ծրագրավորողի աշխատանքը (17 տոկոս) գլխավորել է Ռուսաստանում ամենապատվաբեր մասնագիտությունների թոփը, երկրորդ տեղում տնօրենի եւ թոփ-մենեջերի մասնագիտությունն է (13 տոկոս), երրորդ հորիզոնականը կիսել են նախագահի, ինժեների եւ բժշկի մասնագիտությունները (4-ական տոկոս): Այդ մասին վկայում է HeadHunter-ի հետազոտությունը, որի տվյալներն ստացել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ պատգամավորները եւ պետական ծառայողները զբաղեցնում են չորրորդ հորիզոնականը (3 տոկոս): Առավել անպատվաբեր մասնագիտությունների ցուցակը գլխավորում են հավաքարարի (17 տոկոս), վաճառողի եւ գանձապահի (13 տոկոս), դռնապանի (12 տոկոս), ուսուցչի (4 տոկոս) մասնագիտությունները:

Հետազոտությունը ցույց է տվել, որ քաղաքացիների մեծամասնության համար մասնագիտության պատվաբեր լինելը որոշում է աշխատավարձի մեծությունը (74 տոկոս), երկրորդ տեղում հայտնվել է այն տարբերակը, որ պատվաբեր մասնագիտությունը հարգանք է վայելում հասարակության մեջ (58 տոկոս), երրորդում այն տարբերակն է, որ այդ աշխատանքը մեծ օգուտ է բերում հասարակությանը (51 տոկոս):

Ուսումնասիրությունն անցկացվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչեւ 15-ը՝ 4 հազար 184 քաղաքացիների շրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս