
Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը կկայանա հաջորդ տարի ապրիլին

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան (EWF) հայտնել է 2021թ․ առաջնության անցկացման ժամկետները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Այն կանցկացվի Մոսկվայում ՝ ապրիլի 3-11-ը։ Եվրոպայի առաջնությունը պետք է կայանար 2020-ի ապրիլին, բայց համավարակի պատճառով միջոցառումը հետաձգվեց հոկտեմբեր-նոյեմբերին։Նախատեսվում է, որ ապրիլի 1-ին տեղի կունենան EWF նախագահի և գործկոմի կազմի ընտրություններ:
Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: