«Ընդունվեց իմ՝ նոյեմբերի 10-ի ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից հրաժարականի դիմումը». Շավարշ Քոչարյան
ԱԳ նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանը Թվիթերի իր միկրոբլոգում հրապարակել է հաժարականի դիմումի մի հատվածի լուսանկարը, որտեղից երևում է, որ դիմումը թվագրված է նոյեմբերի 10-ին՝ եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո։
«Ընդունվեց իմ նոյեմբերի 10-ի հրաժարականը՝ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշել է նախկին փոխնախարարը թվիթերում։
Հիշեցնենք, որ նա պաշտոնից ազատվել է այսօր՝ հրաժարականի դիմումը ներկայացնելուց յոթ օր հետո։ Դիմումի համաձայն պաշտոնից ազատվել է նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, որի խոսնակը երեք հերքեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե բանակցություններում մշտապես եղել է Շուշին Ադրբեջանին հանձնելու հարցը։