Բաժիններ՝

Սենատոր Մարքին Էրդողանի գործողությունները համարում է ծաղր ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության նկատմամբ

ԱՄՆ սենատոր Էդ Մարքին անդրադարձել է Հարվային Կովկասում Թուրքիայի գործողություններին: Սենատորը նշել է, որ Էրդողանն, իր գործողություններով, ծաղրի է ենթարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

«Սա բիծ է ԱՄՆ-ի վարչակազմի վրա, որ թույլ տվեց նախագահ Թրամփի ընկեր Էրդողանին բեմադրել հողազավթում Հարավային Կովկասում և ծաղրի ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի պրոցեսը»,-նշել է ԱՄՆ սենատոր Էդ Մարքին:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը նախաձեռնել է ամերիկահայերի արշավ՝ կոչ անելու Կոնգրեսին միանալ սենատոր Էդ Մարքիին՝ խրախուսել ԱՄՆ-ին վերաներգրավվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի պրոցեսում, նաև աջակցելու Արցախի անկախության ճանաչմանը և դատապարտելու Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30