Բաժիններ՝

Սարգիս Ադամյանը դարձել է դուբլի հեղինակ «Հոֆենհայմ»-ի կազմում. Եվրոպայի լիգա

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը դարձել է դուբլի հեղինակ Եվրոպայի լիգայի խաղում:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակներում գերմանական «Հոֆենհայմ»-ը մրցեց «Սլովան Լիբերեց»-ի հետ: «Հոֆենհայմ»-ին հաջողվեց հաղթանակ տոնել խոշոր հաշվով` 5:0:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին և 15 րոպեների ընթացքում դարձավ դուբլի հեղինակ:

Այս հաղթանակից հետո «Հոֆենհայմ»-ը խմբի առաջատարն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30