
Մխիթարյանի գոլն օգնեց «Ռոմա»-ին հաղթել «Կլուժ»-ին. Եվրոպայի լիգա

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում իտալական «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Կլուժ»-ին:
Hանդիպման հենց մեկնարկին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը: Առաջին կեսի ընթացող «գայլերին» հաջողվեց ևս երկու անգամ գրավել մրցակցի դարպասը: Նախ աչքի ընկավ Իբանեսը, այնուհետ` Մայորալը: Վերջինս երկրորդ կեսում նաև դարձավ դուբլի հեղինակ: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Պեդրոն:
Ի վերջո Պաուլո Ֆոնսեկայի սաներին հաջողվեց 5:0 հաշվով պարտության մատնել «Կլուժ»-ին և միանձնյա գլխավորել A խումբը: Եվրոպայի լիգայի շրջանակներում «Ռոմա»-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 27-ին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մայրաքաղաքային ակումբի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց երկրորդ կեսի մեկնարկին: