ՀՀ ԲՏԱ նախարարության կառույցները նվիրաբերություն են կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմի, ենթակա կառույցների և աշխատակիցների համատեղ ջանքերով ռազմական դրության սահմանումից ի վեր առաջնագծում պայքարին իրենց ներդրումն ու մասնակցությունն ունենալու նպատակով, այդ թվում՝ անձնական միջոցներից իրականացվել է՝
– Նվիրաբերություն Հայաստան Համահայկական հիմնադրամի «Մենք ենք մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» դրամահավաքին՝
ՀՀ ԲՏԱ նախարարության աշխատակազմի և Ռազմարդյունաբերական կոմիտեի աշխատակիցների անձնական միջոցներով՝ 2մլն ՀՀ դրամ,
Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի (ՀՀՌՑ Television and radiobroadcasting network of Armenia) աշխատակիցների անձնական միջոցներով՝ 626․000 ՀՀ դրամ,
Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոնի (ՀՀԿ) աշխատակիցներ անձնական միջոցներով՝ 443․000 ՀՀ դրամ,
Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց (ՀՀՌՑ) կառույցի կողմից՝ 20մլն ՀՀ դրամ,
– Հայփոստի (Հայփոստ / HayPost) աշխատակիցների անձնական միջոցներով՝ 3.8 մլն ՀՀ դրամ արժողությամբ քնապարկեր և անձրևանոցներ են ուղարկվել առաջնագիծ ,
– Հայփոստի կողմից անվճար Հայաստան է տեղափոխվել 20 տոննա հումանիտար բեռ, առաջնագիծ են ուղարկվել գեներատորներ, Արցախփոստին տրամադրվել են պլանշետներ՝ թոշակների և նպաստների վճարումների համար: Շարունակաբար իրականացվում է լոգիստիկ օժանդակություն թիկունքում տարվող աշխատանքներին:
Մեկտեղելով ջանքներն ու միասնական ուժերով մեզանից յուրաքանչյուրն իր մասնակցությունը պետք է ունենա հաղթանակի կերտման գործում: