Ի գիտություն Արցախում բնակվող կենսաթոշակառուների և նպաստառուների
Արցախի հանրապետության աշխատանքի , սոցիալական և բնակարանային հարցերի նախարարոությունը տեղեկացնում է, որ «Արցախփոստ» ՓԲԸ-ի կողմից կենսաթոշակների ու նպաստների վճարումները իրականացնեու համար ս.թ հոկտեմբերի 23-ից գործարկվելու է 2-րդ տեղամասը՝ Ստեփանակերտ քաղաքում:
Մանրամասն տեղեկություններ ստանալու (այդ թվում ՝ նշված տեղամասի հասցեն իմանալու ) համար կարող եք զանգահարել 047-94-54-43 հեռախոսահամարով
Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր և ,առկայության դեպքում, նույնականացման քարտ):
Մուտքը նշված տեղամաս՝ բժշկական դիմակով:
ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն