Բաժիններ՝

«Ղարաբաղը մերն է». Սիլվա Հակոբյանը և Կարապետյանները նոր երգ են ներկայացրել

Արցախի և Հայաստանի համար այս դժվար օրերին ստեղծագործողները զինվորներին և հասարակությանը ոգևորում են ոչ միայն մարդասիրական օգնությամբ, այլև նոր ստեղծագործություններով:

Սիլվա Հակոբյանն ու Կարապետյանները որոշել են բարձրացնել բոլորի ռազմահայրենասիրական ոգին «Ղարաբաղը մերն է» երգով, որն արդեն համացանցում է:

Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Մանե Հակոբյանն է, դուդուկ, զուռնա է նվագում Գևորգ Կարապետյանը, դհոլահարներն են Կարո և Էդգար Կարապետյանները, հարվածային գործիքներ է նվագում Հովհաննես Աթաբեկյանը, ստեղծաշարային գործիքներ՝ Նարեկ Գեղամյանն ու Արմեն Սահակյանը, կոպալ (դհոլ) է նվագում Արման Սիմոնյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս