Բաժիններ՝

«Պետք է պաշտպանենք Սյունիքը». Քաջարան համայնքի ղեկավարի կոչը

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի կոչը.

«ՇՏԱՊ ❗️❗️❗️
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆԻ ԿՈՉԸ

Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ, դիմում եմ 20֊60 տարեկան բոլոր տղամարդկանց, ովքեր ի զորու են զենք վերցնել, նաև ովքեր նոր են վերադսրձել արցախյան ռազմաճակատից, վտանգված է սրբություն սրբոց հայրենիքը, նենգ ոսոխը սպառնում է զավթել մեր տարածաշրջանը։ Մեր զինվորները կռվում են Արցախում, իսկ մենք պետք է պաշտպանենք Սյունիքը։ Բոլորս ի զեն։ Բնակչությանը խնդրում եմ խուճապի չմատնվել։

Զինվորագրման մանրամասների համար դիմել Քաջարանի համայնքապետարան կամ Երկրապահ կամավորականների միություն։

Համայնքի ղեկավար` Մանվել Փարամազյան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս