«Գնում ենք հաղթելու, ուրիշ տարբերակ չկա». զորահավաքի մասնակիցները մարտական են տրամադրված

Հայտարարված զորահավաքը շարունակվում է: Այսօր 168.am-ը եղել է Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության N 4 տարածքային ստորաբաժանումում: Տղաներից ոմանք ծանուցագրեր են ստացել, իսկ ոմանք էլ սեփական նախաձեռնությամբ էին եկել զորահավաքին: Մի բան միանշանակ էր՝ բոլորը մարտական են տրամադրված:

«Ուրախ տրամադրությամբ ենք գնում, չենք կարա ուրիշ տրամադրությամբ գնանք: Անպայման հաղթած ենք դուրս գալու էս ամեն ինչից, էսքան մարդուց չի երևո՞ւմ, գալիս ու ինքնակամ գնում են, ո՞նց կարող է հանկարծ չհաղթենք: Քիչ առաջ իմ ընկերներից 4-5 հոգի էլ գնացին: Հիմա ճանապահին են»,- մեզ հետ զրույցում ասաց զորահավաքի մասնակիցներից մեկը:

«Շատ լավ տրամադրությամբ եմ գնում: Գնում ենք, որ ընդեղ լինենք, ընդեղ հիմա ավելի կարևոր ա, քան ստեղ: Ինձ պավեստկա չի եկել, ես կամավոր եմ եկել»,- ասաց տղաներից մեկը:

«Մասնագիտությամբ խոհարար եմ: Իմ անձնական նախաձեռնությամբ եմ եկել: Գնում ենք բարձր տրամադրությամբ: Մեր տղերքը բոլորը դուխով են, մեր հայ զինվորները միշտ էլ դուխով են եղել ու հիմա էլ դուխով են մնալու: Անկախ ամեն ինչից՝ մենք իրենց հետ ենք, էս ամեն ինչն իրենց համար է արվում: Վստահ ենք մեր հաղթանակի վրա»,- ասաց զորահավաքի մասնակիցներից մեկը:

«Տրամադրությունը մարտական է: Գնում ենք հաղթելու, ուրիշ տարբերակ չկա, էդ ա, պետք ա գնանք, հաղթենք, հետ գանք: Ինձ պավեստկա եկել է, զինվորական մասնագիտացում ունեմ՝ սապյոր եմ»,- ասաց տղաներից մեկը:

«Լավ տրամադրությամբ գնում ենք: Կամավոր եմ եկել, ինձ պավեստկա չի եկել»,- ասաց զորահավաքի մեկ ուրիշ մասնակից:

«Առնական ենք տրամադրված: Ես անձնական նախաձեռնությամբ եմ գնում: Շատ լավ ենք տրամադրված, վստահ ենք մեր հաղթանակի վրա, միշտ էլ առաջ ենք գնալու մենք»,- ասաց տղաներից մեկը:

«Էս անգամ մինչև Բաքու պիտի հասնենք»:

Տեսանյութեր

Լրահոս