Գագիկ Ծառուկյանը ներկա կլինի դատարանի որոշմանը

«Այստեղ՝ ոչ միայն մի դատավոր, ոչ թե մի պաշտոնատար անձ, այլ մի ամբողջ դատական համակարգ՝ վճռաբեկ դատարանով հանդերձ, քուն ու դադար թողել էին և մտածում էին, թե երբ է այս գործը պաշտպանը ստանալու, որ վերցնեն ու 3 օրվա մեջ էլ բողոքի վերաբերյալ որոշում կայացնեն»,- քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

«Ցանկացած դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանը քաղաքական հայտարարություններ է անում, դրան հետևում է քրեական գործով՝ քննիչների, դատախազների, դատավորների կողմից կոնկրետ արձագանք: Այս դեպքում էլ, երբ հայտարարվեց համատարած հանդիպումների մասին… Կամ՝ նրանց հանձնարարվում է սա, որպեսզի անեն, կամ ուշադիր հետևում են մամուլին, տեսնում են, թե ինչ հայտարարություններ են արվում, և այս գործերով արագ որոշումներ են կայացնում ի վնաս, որ հետո իրենք լավ տեսքով հանդես գան քաղաքական իշխանության մոտ, ասեն՝ մենք արել ենք մեզանից կախված ամեն ինչ»:

Լրագրողի հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի պաշտպանական թիմը, և արդյո՞ք որոշման հրապարակմանը Գագիկ Ծառուկյանը կմասնակցի, փաստաբանը պատասխանեց.

«Գագիկ Ծառուկյանը որոշման հրապարակմանը կմասնակցի: Մշտապես ցավ եմ ապրում, որ այս միջնորդությունների քննարկումները չե՛ն լինում հրապարակային։ Պետք է հրապարակային լինի, պետք է տեսնեն բոլորը, թե ինչ է տեղի ունենում, որ հետագայում չասեն՝ ամեն ինչ օրինական էր, դատարանն օրինական որոշում է կայացրել։ Եթե կալանավորման որոշում լինի, ուրեմն դա քաղաքական հետապնդման շարունակությունն է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս