«Ծառուկյանին ձերբակալելով ոչ մի խնդիր չեն լուծելու, հակառակը․․․»․ Գագիկ Ծառուկյանը զգուշացնում է

«Եթե այսօր 2000 դրամ թոշակ են ավելացրել, գույքահարկը 160.000 դրամ ավելացրել են»: Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով քաղաքացիներին մտահոգող հարցերին և դրանց լուծումներին:

«Եթե այդ 2000 դրամը բազմապատկում եմ, 1 տարում լինում է 24.000, ապա 150-160.000 գույքահարկն են բարձրացրել, դա միջինն եմ ասում,  այսօր նայելով, որ շատ ծանր քայլ է, որոշել են 2021 թվականին 20-20 տոկոս ավելացնել: Գոնե ժողովրդի թոշակը, աշխատավարձը 10.000 դրամ ավելացրու, որ 3000-ը հետ տա, բայց եթե դու չես ավելացրել, որտեղի՞ց ես տանում: Ժողովուրդն այսօր չի ապրում, այլ գոյատևում  է: Որոշում են, եթե Ծառուկյանն այսօր խոսում է, տեսակետներ է  հայտարարում, որ իշխանություններն իրենց գործը լիարժեք չեն կատարում, ոչ միայն իմ հանդեպ, այլև իմ թիմակիցների հանդեպ, նախկին, հին գործեր են բացահայտում, ասում: Եթե Ծառուկյանին ձերբակալելով՝ պետք է ժողովրդի աշխատավարձը բարձրանա, աշխատատեղեր լինի, Ղարաբաղի հարցը լուծվի, թոշակները բարձրանա, ապա թող էլի ձերբակալեն, կալանավորեն, բայց Ծառուկյանին կալանավորելով՝ ոչ մի խնդիր չեն լուծելու, այլ հակառակը:  Ծառուկյանը զգուշացնում է, բարի եղեք, ուշադրություն դարձրեք, եթե ուզում եք զարգացում լինի, թիմում պետք են փորձառու մարդիկ, որոնք ոլորտը տիրապետում են: Մարդը, տվյալ ոլորտից հեռու մարդ՝ այսօր ոլորտ է ղեկավարում, ո՞նց կարող է ղեկավարի, ես ուզում եմ հասկանալ, ո՞նց»,- ասել է Ծառուկյանը:

Ինչպես Կոտայքի մարզում, այնպես էլ Գեղարքունիքում, բնակիչներին անհանգստացնող հարցերից մեկը եղել է Ստամբուլյան կոնվենցիան: Ծառուկյանը հիշեցրել է  հանրահավաք իրականացնելու իր հայտարարության մասին:

«Ասել եմ, որ մենք հանրահավաք ենք կազմակերպելու, ժողովրդի հարցը լսելի լինի: Ցանկացած օրենք, որն այսօր առաջարկում են, առանց ժողովրդի հետ քննարկելու, մեծամասնության կարծիքը իմանալու, իրավունք չունեն ներկայացնելու և ընդունելու»,- հայտարարել է Ծառուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս