Գագիկ Խաչատրյանը 2016-ից ի վեր հրապարակային երբեք չի խոսել. Դատարանն այսօր կհրապարակի խափանման միջոցի փոփոխման վճիռը

Օգոստոսի 27-ին, ժամը 14:30-ին Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (հասցե՝ Տիգրան Մեծ 23/1) կհրապարակի ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դատաքննության ընթացքում խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ որոշումը։

Երեկ մոտ 6 ժամից ավելի տևած առաջին նիստում (դատավոր՝ Արթուր Պետիկի Մկրտչյան) կողմերը քննարկեցին դատավորի ինքնաբացարկի հավանականության հարցը, դատախազի բացարկի միջնորդությունը, ԱԱԾ-ից լրացուցիչ ապացույցներ պահանջելու միջնորդությունը: Խաչատրյանի պաշտպանական կողմը բարձրաձայնեց նախաքննական մարմնի բազմաթիվ խախտումների մասին, նաև նշեց, որ  մեղադրող կողմն իրենց զրկել է գործի ամբողջ նյութերին ծանոթանալու, պաշտպանական իրավունքը ամբողջովին իրացնելու հնարավորությունից, չի տրամադրվել գործի բոլոր նյութերը, աուդիո եւ վիդեո ֆայլերը։ Խաչատրյանի պաշտպանական կողմը պնդում է, որ կալանավորման հիմքերն առկա չեն։ Հատկանշական է, որ դատարանի բակում հավաքվել էին Խաչատրյանի ընկերները՝ ենթադրելով, թե կարող են տեսնել Գագիկ Խաչատրյանին դատարանում։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը ծվել է 1955թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Ամասիայի շրջանում։ 1977 թ.-ին ավարտել է Կ. Մարքսի անվան Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը «Արդյունաբերական էլեկտրոնիկա» մասնագիտությամբ, էլեկտրոնային տեխնիկայի ինժեների որակավորմամբ։ 1987թ.-ին ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը «Հաշվապահական հաշվառում և տնտեսական գործունեության վերլուծություն» մասնագիտությամբ, տնտեսագետի որակավորմամբ։

Երկար տարիներ` 1978թ.-ից մինչև 1996թ.-ը աշխատել է ղեկավար պաշտոններում տարբեր գործարաններում և հետազոտական միավորումներում։ 1996թ.-ից անցել է ծառայության ՀՀ պետական հարկային-մաքսային համակարգում, և 2008թ.-ին նշանակվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ, իսկ 2014թ.-ին՝ ՀՀ ֆինանսների նախարար։ Գագիկ Խաչատրյանի պետական ծառայության ընթացքում արմատական բարեփոխումներ են իրականացվել հարկային և մաքսային պետական կառավարման համակարգերում։ Մասնավորապես, գործարկվել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը և հսկիչ-դրամարկղային մեքենաների ավտոմատացված համակարգը։ Գագիկ Խաչատրյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է նախարարի պաշտոնից 2016թ.-ին:

Գագիկ Խաչատրյանը 2015թ.-ից ի վեր վիրահատվել է երեք անգամ ողնաշարի ստենոզի շտկման համար։ 2019թ.-ին գտնվելով Գերմանիայում՝ քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը և վերադարձել ՀՀ ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին իր ներկայությամբ ամբողջական և օբյեկտիվ քննության իրականացման համար։ 2016թ.-ից ի վեր Գագիկ Խաչատրյանը երբեևէ հանրային ելույթ չի ունեցել, հարցազրույցներ չի տվել։

Խաչատրյանների փաստաբանական խումբ

Տեսանյութեր

Լրահոս