Ավտովթար Սպիտակ-Շենավան ավտոճանապարհին․ Mercedes-ը հայտնվել է ձորակում

Սպիտակ-Շենավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին oգոստոսի 23-ին` ժամը 01։21-ին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սպիտակ-Շենավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Գրիշա Մ․) մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Mercedes-Benz C 180» մակնիշի ավտոմեքենային (վարորդ` Մաշտոց Ա․)․ «Mercedes-Benz C 180» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ձորակում (մոտ 20 մետր)։

Փրկարարները փակել են «Mercedes-Benz C 180» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը։

Տեսանյութեր

Լրահոս