Ամերիկացի դերասանուհու ամուսինը հայտնել է, որ ամուսնացել է կնոջ հետ հիպնոսի ազդեցության տակ
Ամերիկացի դերասանուհի, մոդել Սթեյսի Դեշի ամուսինը ՝ Ջեֆրի Մարթին հայտարարել է, որ ամուսնացել է նրա հետ հիպնոսի ազդեցության տակ: Նա դատավորին խնդրում է հաշվի առնել այս փաստը և հնարավորինս շուտ անվավեր ճանաչել նրանց ամուսնությունը, գրում է Daily Mail-ը:
Հայտնի է, որ 53-ամյա Դեշը և Մարթին ամուսնացել են 2018թ. ապրիլին՝ ծանոթությունից 10 օր անց: Այժմ Մարթին պնդում է, որ ամուսնացել է հիպնոսի ազդեցության տակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը