Ավստրալիայում 8-ամյա տղան աճուրդում հինգ բնակարան է գնել
Ավստրալացի Մայքլ Հեմդենը մասնակցել է աճուրդի և հինգ բնակարան գնել Սիդնեյի արվարձանում: Երեխա դրանց համար վճարել է 970 հազար ավստրալիական դոլար (գրեթե 696 հազար ԱՄՆ դոլար): Ինքը՝ Մայքլը, մրցել է ևս վեց մասնակիցների հետ, գրում է Mirror Online-ը:
Ութամյա տղային հոր օգնությունը պետք է եկել միայն չեկը գրելիս:
Այժմ Մայքլը և նրա հայրը պլանավորում են վերանորոգել ձեռք բերված բնակարանները և վարձակալությամբ հանձնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը