Բաժիններ՝

Ստեփանավանի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները օգոստոսի 18-ին, ժամը 8.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում ստուգել են Ուռուտ գյուղի մի բնակչի` 7 խմ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-53» մակնիշի մեքենան:

Բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ վառելափայտը պատկանում է Կուրթան գյուղի 39-ամյա մի բնակչի, որը օգոստոսի 17-ին Գյուլագարակի անտառպետության պահաբաժնից բենզասղոցով ապօրինի հատել էր հաճարենի, երկու ուռենի ու երկու բոխի:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:
39-ամյա տղամարդը հրավիրվել է բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս